.jpg)
Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցին նվիրված միջոցառում` Ֆրանսիայում
Ապրիլի 21-ին Փարիզի հանրահռչակ Աստվածամոր տաճարում տեղի է ունեցել Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված արարողություն` Ֆրանսիայի Հայ Կաթողիկե Եկեղեցու հոգևոր հովիվ Հովհաննես եպիսկոպոս Թեյրուզյանի առաջնորդությամբ: Այս մասին հայտնում են ԱԳՆ հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Պատարագին նախորդող ոգեկոչման աղոթքներով հանդես են եկել Փարիզի Կաթոլիկ Եկեղեցու եպիսկոպոս Ժերոմ Բոն, Հայ Առաքելական Եկեղեցու Ֆրանսիայի թեմի առաջնորդ Նորվան արքեպիսկոպոս Զաքարյանը և Հայ Ավետարանական Եկեղեցու առաջնորդ Ժոել Միքայելյանը:
Ֆրանսիայի Մայր տաճարի լեփ-լեցուն սրահում կայացած արարողությանը ներկա էին Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Վիգեն Չիտեչյանը, պատգամավորներ, քաղաքապետեր, ֆրանսահայ երևելի անհատներ, Ֆրանսիայի քաղաքական, հասարակական, մշակութային և լրագրողական շրջանակների հարյուրավոր ներկայացուցիչներ: