Գուրգեն Եղիազարյան. Տիգրան Սարգսյանը բազում սխալներ է անելու
22/04/2013 12:04

Գուրգեն Եղիազարյան. Տիգրան Սարգսյանը բազում սխալներ է անելու

«Կարտոֆիլային և կաղամբային մեր երկրի վարչապետը վերանշանակվեց: Մենք չենք կարող ասել, թե մենք բանանային երկիր ենք»,- լրագրողների հետ հանդիպմանը, խոսելով «Ի՞նչ կփոխվի ՀՀ-ի ներքաղաքական կյանքում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի վերանշանակումից հետո» թեմայի շուրջ, նման կարծիք հայտնեց ՍԴՀԿ անդամ Գուրգեն Եղիազարյանը:

«Սերժ Սարգսյանը Տիգրան Սարգսյանին վերանշանակեց նախևառաջ նրա համար, որ քննադատության սլաքը ուղղվի վարչապետին և քաղաքացիների ուշադրության կենտրոնում լինի Տիգրան Սարգսյանը, որովհետև նա բազում սխալներ է անելու»,- կարծում է Գ. Եզիազարյանը:

Խոսելով ներքաղաքական կյանքի և երկրում ստեղծված վիճակի մասին` Գ. Եզիազարյանը նկատեց, թե ինքը հակված չէ ասելու, որ «ցանկացածը կարող էր նախագահ ընտրվել, նույնիսկ էպոսագետը, բայց ոչ Րաֆֆին»:

«Ես Րաֆֆիի գործունեության մասին ասել եմ մինչև ընտրությունները, ասել եմ, որ սա մի ճանապարհ է, որը ոչ մի տեղ չի տանելու»,- եզափակեց խոսքը ՍԴՀԿ անդամ Եղիազարյանը:
 

Գուրգեն Եղիազարյան. Տիգրան Սարգսյանը բազում սխալներ է անելու