«Բարև Երևան» դաշինքի անդամները վաղը կհանդիպեն դավիթաշենցիներին
22/04/2013 18:21

«Բարև Երևան» դաշինքի անդամները վաղը կհանդիպեն դավիթաշենցիներին

Վաղը` ապրիլի 23-ին, ժամը 17:00-ից «Բարև Երևան» կուսակցությունների դաշինքի անդամները քարոզարշավի շրջանակներում կհանդիպեն Դավիթաշեն համայնքի բնակիչների հետ: Այս մասին հայտնում են «Բարև Երևան» կուսակցությունների դաշինքի լրատվական ծառայությունից:

Քայլերթը կմեկնակի Դավիթաշենի կամրջի հարևանությամբ գտնվող եկեղեցու մոտից:

Ժամը 18:00-ին քայլերթի մասնակիցները Դավիթաշենի զբոսայգում կհանդիպեն բնակիչների հետ:

Դաշինքի անդամները սիրով հրավիրում են մասնակցել միջոցառմանը:
 

«Բարև Երևան» դաշինքի անդամները վաղը կհանդիպեն դավիթաշենցիներին