Նախագահ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Չինաստանի նախագահին
22/04/2013 13:25

Նախագահ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Չինաստանի նախագահին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինին՝ Սիչուան նահանգում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի կապակցությամբ: Այս մասին հայտնում են երկրի ղեկավարի մամուլի գրասենյակից:

«Վստահ եմ, որ Չինաստանի կառավարության կողմից ձեռնարկված վճռական միջոցառումները թույլ կտան արագ հաղթահարել այս դժվարին փորձությունն ու վերացնել դրա հետևանքները:

Կիսելով Ձեր և Չինաստանի բարեկամ ժողովրդի վիշտը` մաղթում եմ վիրավորներին շուտափույթ ապաքինում, իսկ զոհվածների հարազատներին և Չինաստանի ժողովրդին` տոկունություն և ոգու արիություն»,-ասված է ՀՀ նախագահի ցավակցական հեռագրում։

Նախագահ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Չինաստանի նախագահին