.jpg)
Րաֆֆի Հովհաննիսյանը Գյումրիում. Ձեր քաղաքը լակմուսային թուղթ էր
Փետրվարի 18-ին դուք որոշեցիք, որ մենք ունենալու ենք լավ հարաբերություններ Ռուսաստանի, Եվրոպայի ու ԱՄՆ-ի հետ, բայց առաջին հերթին մենք հարգելու ենք ինքներս մեզ: Այս մասին այսօր Գյումրիում իր դահլիճային հանդիպման ժամանակ ասաց «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հսովհաննիսյանը:
Նա հայտարարեց, որ «Նոր Հայաստանի» շարժումը այսօրվանից սկսելու է կազմկոմիտեների ձևավորումն ամբողջ Հայաստանում:
«Այս գործընթացը մենք կսկսենք հենց այստեղից` Գյումրիից»,- ասաց նա:
Րաֆֆի Հանվաննիսյանը նշեց, որ բոլոր նրանք, ովքեր այսուհետ ընդգրկվելու են «Նոր Հայաստանի» շարժման մեջ, պարտավոր են պատրաստ լինել կանգնելու առաջին գծում.
«Եթե լինի մահակ, զենք, վտանգ` մենք ու բոլոր նրանք, ովքեր կմիանան մեզ կանգնելու ենք ժողովրդի առջում»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը ու ավելացրեց.
«Պետք է այնպես անենք, որ մայրաքաղաք Երևանը հայրաքաղաք Գյումրիի մասին վերևից չխոսի: Գյումրին առաջնորդելով մյուս քաղաքները՝ փետրվարի 18-ին ցույց տվեց, որ հենց Գյումրին է մեր լակմուսային թուղթը»:
«Հիմա և հավերժ, հավերժ Գյումրի, հավերժ Հայաստան»,- Գյումրիում իր ելույթն ավարտեց Րաֆֆի Հովհաննիսյանը կոչ անելով գյումրեցիներին մասնակցել մայիսի 9-ին Երևանի Ազատության հրապարակում տեղի ունենալիք հանրահավաքին: