.jpg)
Ֆերդինանդը ևս մեկ մրցաշրջան կարող է անցկացնել «Մանչեսթեր Յունայթեդում»
«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Ռիո Ֆերդինանդը ակումբի ղեկավարությունից առաջարկ է ստացել թիմում մնալ նաև հաջորդ մրցաշրջանում Այս մասին հայտնում են բրիտանական աղբյուրները:
Մոտ ժամանակներս 34-ամյա պաշտպանը վերջնականապես կկողմնորոշվի իր ապագայի հարցում: Բացառված չէ, որ ամռանը հեռանա թիմից ազատ ֆուտբոլիստի կարգավիճակով:
Ավելացնենք, որ ընթացիկ մրցաշրջանում Ֆերդինանդը մասնակցել է Պրեմիեր լիգայի 25 հանդիպման: