.jpg)
Ռուսական միջուկային վահան. Յարս համակարգեր
Շարժական հրթիռային Յարս համակարգերը, որոնք առաջին անգամ ցուցադրվել են 2011 թ.-ին, զինված են միջմայրցամաքային РС-24 բալիսթիկ հրթիռներով:
Ռուսական արտադրության միջուկային այդ համակարգերը հնարավորություն ունեն հաղթահարել հակահրթիռային ցանկացած համակարգեր:

Յարս համակարգերը մշակվել են այնպես, որ չեն կարող օգտագործվել կամ վնասվել ահաբեկիչների կողմից, որոնք փորձ կանեն այն գրավել:

Բազմաշերտ պաշտպանության համակարգը թույլ չի տալիս իրականացնել չնախատեսված հրթիռային արձակումներ, եթե նույնիսկ ահաբեկիչները ստիպեն զինվորականներին իրականացնել նրանց բոլոր հրամանները:

Փորձարկվել է նաև Յարսի պայթյունավտանգության և դյուրավառության աստիճանը և փորձարկումները ցույց են տվել, որ նույիսկ ահաբեկչության ընթացքում միջուկային պայթյունից հնարավոր կլինի խուսափել:

Գնդապետ Օլեգ Լանկինը նշել է, որ Յարսը անհնար է հայտնաբերել լրտես-արբանյակների օգնությամբ, քանի որ այն ծածկված է այնպիսի նյութով, որոնք թույլ են տալիս հրթիռներին անտեսանելի մնալ ռադարների համար:

Հրթիռային համակարգի երկարությունը կազմում է 22.65 մետր, լայնությունը` 3.35 մետր, իսկ բարձրությունը` 3.27 մետր:
Յարսի առաջին փորձնական արձակումը տեղի է ունեցել 2007 թ.-ի մայիսին:

Յարսի մի շարք հնարավորությունները և առանձնահատկությունները պահվում են խիստ գաղտնիության պայմաններում: