«Մամ, ես սիրում եմ քեզ». Թամերլան Ցարնաևը վերջին անգամ զանգահարել է մորը
22/04/2013 22:14

«Մամ, ես սիրում եմ քեզ». Թամերլան Ցարնաևը վերջին անգամ զանգահարել է մորը

Բոստոնյան մարաթոնի պայթյունի գործով կասկածյալ Թամերլան Ցարնաևը, ով սպանվել է ոստիկանության հետ փոխհրաձգության ժամանակ, հենց այդ րոպեներին վերջին անգամ զանգել է մորը: Այս մասին The Wall Street Journal-ին պատմել է հենց Ցարնաևների մայրը:

«Ոստիկանությունը հետապնդում է մեզ: Մամ, ես սիրում եմ քեզ. Մեզ վրա կրակում են»,- ասել է Թամերլանը (խոսակցությունը պարզ է դարձել իրավապահ մարմնինների կողմից հեռախոսային զանգերի ուսումնասիրությունից հետո):

Մինչ այդ, Բոստոնի իրավապահները հայտարարել են, որ Թամերլանը հնարավոր է սպանվել է ոչ թե ոստիկանների կրակից, այլ` հարազատ եղբոր կողմից, ով վիրավոր Թամերլանին մեքենայի տակ է գցել:

Նշենք, որ Ցարնաև կրտսերը` Ջոհարը, այս պահին հիվանդանոցում է: Առավոտյան նա ուշքի է եկել, սակայն վզի շրջանում ստացած վնասվածքի պատճառով կորցրել է խոսելու ունակությունը:
 

«Մամ, ես սիրում եմ քեզ». Թամերլան Ցարնաևը վերջին անգամ զանգահարել է մորը