.jpg)
ՀԱԿ-ը կմիանա Դաշնակցությանը` 2 երթ չանելու համար
Արաբկիր վարչական շրջանի կենտրոնական այգում այսօր Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավի շրջանակներում բնակիչների հետ հանդիպման ժամանակ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը հայտարարեց, որ հավաքից հետո իրենք երթով կիջնեն մետրոյի Բարեկամություն կայարան ու այնտեղ կմիանան «Դաշնակցության» նախաձեռնած ջահերով երթին:
«Մենք ՀՅԴ-ի հետ պայմանավորվել ենք` 2 երթ միասին չլինելու համար, Բարեկամության մոտ կմիանանք նրանց ու կգնանք Ծիծեռնակաբերդ», - ասաց Ա. Մանուկյանը:
Նշենք, որ ապրիլի 24-ի նախօրեին ՀՅԴ-ն արդեն ավանդույթ է դարձրել դեպի Ծիծեռնակաբերդ ջահերով երթը: