Բակո Սահակյանը մի շարք փոփոխությունների է իրականացրել կառավարությունում
23/04/2013 19:04

Բակո Սահակյանը մի շարք փոփոխությունների է իրականացրել կառավարությունում

Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 23-ին ստորագրել է հրամանագիր Լևոն Մնացականյանին ԼՂՀ արտադրական ենթակառուցվածքների նախարարի պաշտոնից ազատելու մասին՝ իր դիմումի համաձայն՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ։ Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Նախագահի մեկ այլ հրամանագրով` Լևոն Մնացականյանը նշանակվել է ԼՂՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահ՝ մինչև 2017 թվականի հուլիսի 12-ը պաշտոնավարման ժամկետով։

Նույն օրը երկրի ղեկավարը ստորագրել է հրամանագիր, համաձայն որի`վաղաժամկետ դադարեցվել են ԼՂՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահ Հակոբ Ղահրամանյանի լիազորությունները՝ իր դիմումի համաձայն՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ։ Նախագահի մեկ այլ հրամանագրով` Հակոբ Ղահրամանյանը նշանակվել է ԼՂՀ արտադրական ենթակառուցվածքների նախարար։
 

Բակո Սահակյանը մի շարք փոփոխությունների է իրականացրել կառավարությունում