Բան Կի Մուն. Անհրաժեշտ է դադարեցնել Սիրիա զենք մատակարարելը
23/04/2013 21:12

Բան Կի Մուն. Անհրաժեշտ է դադարեցնել Սիրիա զենք մատակարարելը

ՄԱԿ գլխավոր քարտուղար Բան Կի Մունը հայտարարել է, որ անհրաժեշտ է դադարեցնել Սիրիա զենքի մատակարարումը, և կոչ է արել ՄԱԿ ԱԽ-ին միասնական լինել՝ ճգնաժամի քաղաքական լուծումը գտնելու համար: Այս մասին հայտնում է Սիրիայի պետական SANA գործակալությունը:

ՄԱԿ գլխավոր քարտուղարն այս մասին ընդգծել է ապրիլի 22-ին Նյու Յորքում ԱՊԼ գլխավոր քարտուղար Նաբիլ Ալ-Արաբիի և Սիրիայի հարցով հատուկ բանագնաց Լախդար Բրահիմիի հետ հանդիպման ժամանակ՝ նշելով, որ «զենքի հոսքը» դեպի Սիրիա ավելի շատ զոհեր և ավերվածություններ է նշանակում:

ՄԱԿ գլխավոր քարտուղարի խոսնակ Մարտին Նեսիրկին փոխանցել է, որ հանդիպման ժամանակ քննարկվել են բռնությունը դադարեցնելու համար քաղաքական գործընթաց սկսելու և «նոր Սիրիային» անցում կատարելու հարցերը, որտեղ հարգվելու են բոլոր քաղաքացիների իրավունքները:

«Գլխավոր քարտուղարը վերահաստատեց իր վճռականությունը՝ լիազորությունների սահմանում ամեն ինչ անել Սիրիայում ողբերգությունը վերջ տալու համար և կոչ արեց ԱԽ-ին միասնական լինել, ողջ ներուժը դնել Սիրիայում քաղաքական լուծում գտնելու և Բրահիմիի ջանքերով այն վերջ տալու համար»,- ավելացրել է Նեսիրկին:

 

Բան Կի Մուն. Անհրաժեշտ է դադարեցնել Սիրիա զենք մատակարարելը