.jpg)
«Բարև Երևանը» պահանջում է վարույթ հարուցել ՀՀԿ-ի, ՕԵԿ-ի ու ԲՀԿ-ի նկատմամբ
«Բարև Երևան» դաշինքը դիմել է ԿԸՀ, պահանջելով վարույթ հարուցել ՀՀԿ-ի, ՕԵԿ-ի ու ԲՀԿ-ի նկատմամբ: Այս մասին տեղեկանուոմ ենք դաշինքի տարածած հաղորդագրությունից:
«Ապրիլի 19-ի դրությամբ «Բարև Երևան» թիմը ֆիքսած խախտումների մի մասի ամփոփագիրը հանձնել է ԿԸՀ»,-ասվում է հաղորդագրությն մեջ:
Ամփոփագրում տեղ գտած խախտումները հիմնականում վերաբերում են ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի ու ՕԵԿ-ի կողմից սխալ տեղերում փակցվող պաստառներին: Մինչև քարոզարշավը քարոզչական նյութեր տարածելուն և այլն:
Նշենք, որ ԿԸՀ-ում դաշինքի դիմումի կքննարկվի այսօր, ժամը 17:00-ին: