Al-Monitor. Իսրայելն այս տարի ևս կլռի Հայոց ցեղասպանության մասին
23/04/2013 21:07

Al-Monitor. Իսրայելն այս տարի ևս կլռի Հայոց ցեղասպանության մասին

«Al-Monitor» պարբերականը տպագրել է հոդվածագիր Ակիվա Էլդարի (Akiva Eldar)՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ Իսրայելի դիրքորոշման մասին հոդվածը:

«Ապրիլի 24-ին կնշվի Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցը: Իսրայելը, ինչպես ամեն տարի, այս տարի ևս կլռի այդ մասին: Հրեական պետությունն, որն ընդամենը երկու շաբաթ առաջ` ապրիլ 8-ին, հարգանքի տուրք մատուցեց այն 6 մլն հրեաներին, ովքեր զոհվել էին Հոլոքոստի ժամանակ, ձեռնպահ կմնա նշելու Հայոց ցեղասպանությունը, որի ժամանակ 1-1,5 մլն հայ է կոտորվել:

Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցին ընդառաջ, Իսրայելը շարունակում է մերժել այն, որպեսզի ավելի լավ քաղաքական հարաբերություններ ունենա Թուրքիայի հետ:

Գերմանիան խոսում է հրեաների ոչնչացման մասին, Հոլոքոստի համար ստանձնում պատասխանատվություն, փոխհատուցում զոհերին: Իսկ Թուրքիան ոչ միայն հրաժարվում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը, նրա կառավարությունը գործում է ընդդեմ այն պետությունների, որոնք բարձրաձայնում են այս իրադարձության մասին: Ընդամենը մեկ ու կես տարի առաջ, Թուրքիան Փարիզից հետ է կանչել իր դեսպանին` ի նշան բողոքի այն բանի համար, որ Ֆրանսիայի խորհրդարանը հավանության էր արաժանցրել այն օրենսդրությունը, որը քրեականացնում է Հայոց ցեղասպանության ժխտումը (մի քանի շաբաթ անց, օրենքն ուժը կորցրած համարվեց):

1948 թ. ՄԱԿ-ի Գերագույն Ասամբլեան «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին Կոնվենցիա» ընդունեց: Մարդը, ով ցեղասպանությունը եզրը մշակել էր և պայքարել էր, որ այն ընդունվի իրավաբան Ռաֆայել Լեմկին էր, որի ամբողջ ընտանիքը բնաջնջվել էր Հոլոքոստի ժամանակ: Լեմկինը մասնավորապես անդրադարձել էր հայերի ոչնչացմանը և այն համարել ցեղասպանության: Բայց այս դիրքորոշումը երբեք չի ընդունվել Իսրայելի կառավարության կողմից»,- նշում է հոդվածագիրը:

Al-Monitor. Իսրայելն այս տարի ևս կլռի Հայոց ցեղասպանության մասին