.jpg)
The Dp com. Մինչև ցեղասպանության «վերքերը» չճանաչվեն՝ մեր վիշտը չի սփոփվի
The Dp com պարբերականը տպագրել է Նիկոլ Սադանիանթզի (Nicole Sadaniantz)՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ` «Սպառնալից լռություն» խորագրով հոդվածը:
«Ապրիլի 24-ն այն օրն է, երբ 1915 թ. ավելի քան 200 հայ մտավորականներ և առաջնորդները ձերբակալվել և բանտարկվել են: Սա 19-րդ դարի և 20-րդ դարի խտրականության բացահայտման կիզակետն է համարվում` զանգվածային տեղահանություն, անապատներով բռնի երթեր, սով, խոշտանգումներ: Եվ այս ամենը Օսմանյան կառավարությունը, մասնավորապես երիտթուրքերը, իրենց վախը թաքցրել են Առաջին համաշխարհային պատերազմի քաոսի ներքո:
Զեկույցներ և լուսանկարներ կան բրիտանական և ամերիկյան դեսպանների մոտ, որոնք վկայում են այս ամենի ճշմարտացիությունը: Կան կառավարական փաստաթղթեր, որոնք առաջարկում են, որ պարբերաբար կոտորածները ծրագրված են եղել: Եվ կան Հիտլերի խոսքերը, որոնք պարադոքսային են հնչում, սակայն դրանք ցեղասպանության ապացույց են հանդիսանում ` «Ո՞վ է, ի վերջո, այսօր խոսում հայերի բնաջնջման մասին»:
Նրա հարցին համապատսխան հարց պետք է տրվի` «Ինչո՞ւ պետք է հիշել հայերին: Ինչո՞ւ մենք պետք է խոսենք այն իրադարձությունների մասին, որոնք տեղի են ունեցել 100 տարի առաջ: Ո՞րն է նպատակը: Ես շահագրգռված չեմ, որ այսօր ստվեր գցեմ թուրք ժողովրդի վրա: Ես շահագրգռված չեմ վրեժ լուծել: Այսպիսով, ինչու անհանգստանալ. որովհետև հայրս և նրա ընտանիքը գաղթել են` խուսափելու Թուրքիայում բռնի միջավայրից: Քանի որ ժամանակակից Թուրքիայում ապրող գրողները, այդ թվում `Հրանտ Դինքը և Օրհան Փամուկը հետապնդումների են ենթարկվել ցեղասպանության վերաբերյալ բարձրաձայնելու համար: Քանի որ անմեղ հոգիները Դարֆուրում 2003-ին մահացել են: Քանի որ մեր ժողովուրդը վերջին տարիների ընթացքում դաժան բռնությունների ականտես է եղել:
Ես հասկանում եմ, որ Թուրքիան ցանկանում է մերժել կամ արդարացնել հայերի բնաջնջումը, որպեսզի պաշտպանի մեծ պապերի պատիվը: Ոչ ոք չի ուզում ընդունել, որ իր ընտանիքը հակասական գործողությունների մեջ է ներառված եղել: Ոչ ոք չի ուզում զգալ մեղքի ու ամոթի զգացումը, որը հոսում է սեփական երակների մեջ:
Իսկ ինչպես պետք է հարգանքի տուրք մատուցել հայ մեծ պապերին: Ինչպես հիշատակել հայ մեծ տատիկներին: Երեխաներին, ովքեր պետք է դառնային մեծ նախնիներ, մեծ գաղափարի տերեր, մեծ արվեստագետներ: Մենք դեռ սգում ենք: Մենք լսում ենք նրանց բղավոցները և զգում նրանց ծարավը: Իսկ մեր վշտին հնարավոր չէ գտնել սփոփանք, մինչև այդ վերքերը և մահերը չճանաչվեն»: