.jpg)
«Ճանաչում-ճանաչում». Ջահերթով երթը շարունակում է ընթացքը դեպի Ծիծեռնակաբերդ
«Ճանաչում- ճանաչում» վանկարկումներով ջահերթով երթը շարունակում է ընթացքը դեպի Ծիծեռնակաբերդ: Ամբողջությամբ փակ է Բաղրամյան պողոտան, իսկ երթի գլխամասը արդեն հասել է Օրբելի-Բաղրամյան խաչմերուկին, մինչդեռ երթի որոշ մասնակիցներ դեռ նոր են դուրս գալիս Ֆրանսիայի հրապարակից:
Երթի մասնակիցների մեծ մասը ջահերով և մոմերով, ՀՀ դրոշերով երիտասարդներ են:
Երթի մասնակիցների ձեռքին են նաև Հայոց Ցեղասպանությունը ճանաչած երկրների և ՀՀ ավանդական կուսակցությունների դրոշները:
Առանձին խմբեր տանում են նաև Սիրիայի պետական դրոշը:
Երթին մասնակցում են նաև մեծ թվով սիրիահայեր, որոնք պահանջում են դատապարտել Թուրքիային՝ նաև Սիրիայում քաղաքացիական պատերազմ հրահրելու և ընդդիմությանը սատարելու համար: