.jpg)
Խորհուրդներ` մազաթափության դեմ
Եթե գլխի մաշկի հիվանդություն ունեք, որքան էլ սնուցող դիմակներ օգտագործեք, միևնույն է, մազաթափությունը չի դադարի, քանի դեռ դուք չեք բուժել հիվանդությունը: Անգամ ձմռանը կրած ծանր գլխարկը կարող է մազաթափության պատճառ դառնալ:
Շատ լավ միջոց է գլխի մաշկի մերսումը: Մերսումը նպաստում է արյան շրջանառության լավացմանը: Արյան միջոցով մազարմատը սնուցվում է տարբեր վիտամիններով հարուստ նյութերով: Գլուխը լվանալու ժամանակ կարելի է նուրբ տրորել մազարմատները: Ամեն երեկո, քնելուց առաջ, մի քանի րոպե սանրեք ձեր մազերը հատուկ մերսող խոզանակով:
Գերչակի յուղը մազերը սնուցող նշանակություն ունի: Մատների ծայրերով այն շատ լավ քսել մազարմատներին, ապա գլուխը փաթաթել պոլիէթիլենի շերտով, իսկ արդյունքն ավելի լավ լինելու համար կարելի է պոլիէթիլենի վրա կապել նաեւ սրբիչ: Շաբաթվա մեջ մեկ անգամ էլ կարելի է դիմակներ դնել կաթնաթթվային մթերքներով, քանի որ դրանք վիտամին B են պարունակում, որը շատ անհրաժեշտ է մազերին:
Ժամանակակից կոսմետոլոգիական արտադրողները առաջարկում են մազաթափությունը կանխող շամպունների ու քսուքների լայն ընտրանի:
Երբեք չի կարելի մազերը սանրել թաց վիճակում: Եվ աշխատեք քիչ օգտվել մազահարդարումից, արհեստական գանգրացումից ու քիմիական տարբեր նյութերից: Եթե ձեզ մոտ զգացվում է մազաթափություն, քիչ կարևոր դեր չունի նաև սնվելը: Պետք է սնվել վիտամիններով հարուստ սնունդով: Նման միջոցները կարելի է ձեռնարկել այն ժամանակ, երբ մազաթափությունը ժամանակավոր բնույթի է, իսկ ախտաբանական մազաթափության ժամանակ անհապաղ պետք է դիմել բժշկի, որպեսզի տարբեր անալիզների միջոցով հայտնաբերեն պատճառները: Իսկ ավելի ծանր դեպքերում, երբ մազաթափությունն ընդհանրապես տանում է ճաղատության:
Իսկ այն ժամանակներում, երբ այսքան միջոցներ ընդհանրապես գոյություն չունեին, մեր տատիկներն օգտվել են շատ պարզ ու հասարակ միջոցներից.
Չոր մազերի դեպքում անհրաժեշտ է 25 գ մանկական օճառ, 100գ ջուր և մեկ ձվի դեղնուց: Բարակ քերած օճառը լուծել եռման ջրի մեջ: Ստացվածը քամել թանզիֆի միջոցով ու սառեցնել: Հետո եղած ժելատինի նման լուծույթը խառնել գոլ ջրի մեջ ու փրփուրի աստիճանի հասցնելուց հետո ավելացնել ձվի դեղնուցը: Ապա այս խառնուրդով լվանալ գլուխը:
Իսկ յուղոտ մազերի համար անում ենք նույնը, ավելացնելով 25 գ սպիրտ: Մազարմատների ամրացման համար օգտակար է հետեւյալ բաղադրությամբ քսուքը: Բաժակի մեջ լցնել 5 ճաշի գդալ ձիթապտղի յուղ, մի քիչ տաքացնել ու ավելացնել կես կիտրոնի հյութ: Ցանկալի է ամսվա մեջ 4-5 անգամ այս խառնուրդը քսել մազերին, իսկ մազերը պետք է լվացված չլինեն: Այս քսուքով գլուխը փաթաթած պետք է քնել, իսկ լվանալ միայն առավոտյան, սովորականի նման:
Յուղոտ մազերի համար շատ լավ միջոց է կաղամբի ու վարունգի հյութը: