Աերոբիկան ու վարժությունները կարող են օգնել հաղթահարել հիպերտոնիան
23/04/2013 21:41

Աերոբիկան ու վարժությունները կարող են օգնել հաղթահարել հիպերտոնիան

Զարկերակային բարձր ճնշումը կարող է իջեցնել աերոբիկան, ուժային վարժությունները: Այս եզրակացությանն են եկել ԱՄՆ գիտնականները:

Hypertension ամսագրում տպագրված հոդվածում նշվում է, որ բարձր ճնշման խնդրիր ունի աշխարհի բնակչության 26 տոկոսը, որն էլ իր հերթին հանգեցնում է սրտամկանի ինֆարկտի, ինսուլտների: Այս հիվանդությանն է բաժին ընկնում նաև վաղաժամ մահացության 13 տոկոսը:

«Հիվանդները հաճախ ասում են, որ չեն ցանկանում դեղահաբեր օգտագործել, և հետաքրքրվում են, արդյոք կա՞ն այլ միջոցներ, որոնցով կարող են իջեցնել ճնշումը: Մենք որոշեցինք ուսումնասիրել»,- ասել է Միչիգանի համալսարանի աշխատակիցներից Ռոբերտ Բրուկը:

Հետազոտությունները ցույց են տվել, որ ճնշումն իջեցնելու ամենատարածված միջոցը քայլելն է, սակայն այս տեսակի ծանրաբեռնվածությունը խորհուրդ չի տրվում ծանր հիպերտոնիա ունեցաղներին, երբ ճնշումը լինում է 180/110 մմ Hg կամ ավելի բարձր:

Օգտակար է նաև դանդաղ շնչառության տեխնիկան, եթե 15 րոպե տևողությամբ վարժությունները կատարվում են շաբաթը 3-4 անգամ:

«Այլընտրանքային մեթոդները սովորաբար ճնշումը նվազեցնում են 2-10 մմ Hg, սա այն դեպքում, երբ ստանդարտ դեղամիջոցներն իջեցնում են 10-15-ով: Այլընտրանքային մեթոդները կարող են լրացուցիչ լինել բուժման հարցում»,- նշում է բժիշկ Բրուկը:

Աերոբիկան ու վարժությունները կարող են օգնել հաղթահարել հիպերտոնիան