.jpg)
Իվանիշվիլին հույս ունի, որ Աբխազիայով անցնող երկաթգիծը կվերականգնվի
Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին, ով Ստրասբուրգում մասնակցում էր ԵԽԽՎ գարնանային նստաշրջանին, հույս է հայտնել, որ Աբխազիայի տարածքով Ռուսաստանի հետ երկաթուղային հաղորդակցությունը կվերականգնվի: Այս մասին է հաղորդում Ria Novosti լրատվական գործակալությունը:
«Դա պետք է տեղի ունենա և անպայման տեղի կունենա, սակայն հեշտ գործընթաց չէ, և սերտորեն կապված է քաղաքականության հետ»,- նշել է Իվանիշվիլին:
Աղբյուրի փոխանցմամբ՝ վրաստանի նոր կառավարության ներկայացուցիչները, որոնք իշխանության են անցել 2012թ. հոկտեմբերի 1-ի` խորհրդարանական ընտրությունների արդյունքում, իրենց գլխավոր խնդիրներից մեկն են համարում Ռուսաստանի հետ հարաբերությունների բարելավումը: