.jpg)
Ճապոնացի խորհրդարանականները հարգել են ռազմական հանցագործների հիշատակը
Ճապոնիայի խորհրդարանի 170 պատգամավորներ այցելել են Տոկիոյում գտնվող Յասուկունի տաճար, որտեղ հուղարկավորված են 2-րդ Համաշխարհային պատերազմի տարիներին զոհված ճապոնացի զինվորները:
Vesti.ru-ի փոխանցմամբ՝ տաճարում պահվում են նաև 2-րդ Համաշխարհային պատերազմի 14 ռազմական հանցագործների անուններով ցուցանակները:
Ճապոնացի բարձրաստիճան պաշնոնյաների այցերը Յասուկունի տաճար հանգեցնում են Չինաստանում, Հարավային և Հյուսիսային Կորեայում մեծ դժգոհության:
Այդ երկրները տուժել են ճապոնական օկուպացիայից և տաճար այցելությունը համարում են վիրավորանք: