«Օրենքով գող» Մալխազ Դարչիևը դատապարտվել է 6 տարվա ազատազրկման
23/04/2013 21:49

«Օրենքով գող» Մալխազ Դարչիևը դատապարտվել է 6 տարվա ազատազրկման

Սերպուխովի դատարանը 30-ամյա «օրենքով գող» Մալխազ Դարչիևին, ով քրեական աշխարհում հայտնի է որպես Մախո Թբիլիսկի, դատապարտել է 6 տարվա ազատազրկման:

Մախոն մեղադրվում էր մեծ քանակությամբ թմրանյութեր անօրինական պահելու մեջ:

Ձերբակալության պահին անձնական զննությամբ նրա մոտ հայտնաբերվել է 3.3 գրամ մետադոն թմրամիջոց:

Մինչ այդ, դատվածություն ունեցող ծնունդով Թբիլիսիից, պրոֆեսիոնալ գրպանահատ Դարչիևը 2009թ.-ի ապրիլին արդեն ձերբակալվել էր Մոսկվայում` դրամապանակի և 25-ամյա կնոջ մոտից պայուսակ գողանալու համար:

Մախոն գող է կարգվել նախորդ տարի` քրեական հեղինակություն Վլադիմիր Ժուրակովսկու` Վովա Պուխլիի ամառանոցում 15-ից ավելի «օրենքով գողերի» ներկայությամբ:

Մախոն սերտ կապերի մեջ է  մեկ այլ հայտնի «օրենքով գող» Կոնստանտին Բորիսովի` Կոստիլի հետ, ով մասնակցել է Մախոյի` գող կարգման արարողությանը:

 

«Օրենքով գող» Մալխազ Դարչիևը դատապարտվել է 6 տարվա ազատազրկման