.jpg)
Մեսսի. «Ռեալի» հետ եզրափակիչը յուրահատուկ կլինի»
«Բարսելոնի» հարձակվող Լիոնել Մեսսին խոսել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ փուլի «Բավարիայի» հետ այսօր կայանալիք առաջին հանդիպման, ինչպես նաև «Ռեալի» հետ այս մրցաշարի եզրափակչում հանդիպելու հնարավոր տարբերակի մասին: Տեղեկացնում է «Marca»-ն:
«Կիսաեզրափակիչ փուլի ցանկացած մրցակցի հաղթելը շատ բարդ է: Ընթացիկ մրցաշրջանում «Բավարիան» ավելի ու ավելի լավ է հանդես գալիս: Նրանք ցուցադրում են բարձրակարգ ֆուտբոլ և կարողանում են շատ գոլեր հեղինակել:
Նախորդ տարի այս մրցաշարի եզրափակչում մյունխենցիները զիջեցին «Չելսիին», և հիմա նրանք ավելի շատ կձգտեն նվաճել հաղթողի տիտղոսը: Իմ կարծիքով` «Բավարիան» հիմա շատ ավելի ուժեղ է, քան նախորդ մրցաշրջանում:
Եթե մենք կարողանանք դուրս գալ եզրափակիչ, ապա մեզ համար մեկ կլինի, թե մրցակիցն ով է: Բայց, անկասկած, «Ռեալի» հետ «Ուեմբլիում» կայանալիք եզրափակիչը յուրահատուկ կլինի: Դա նման կլինի մի մեծ շոուի»,- հայտարարել է Մեսսին: