.jpg)
Բուլղարական պղպեղը պաշտպանում է կաթվածներից և քաղցկեղից
Օրվա ընթացքում սննդի մեջ առնվազն մեկ պղպեղի օգտագործումը նվազեցնում է կաթվածի հնարավորությունը: Այս մասին է հաղորդում Аргументи и Факти լրատվական գործակալությունը:
Աղբյուրի փոխանցմամբ` գիտնականները կարծում են, որ բուլղարական պղպեղի մեջ կա հանքային նյութերի և վիտամինների յուրահատուկ համադրություն, որը պաշտպանում է օրգանիզմը քաղցկեղային գործընթացներից, ինչպես նաև՝ դրական ազդեցություն է ունենում նյարդային համակարգի վրա:
Պղպեղի մեջ առկա B6 և B9 վիտամինները դանդաղեցնում են օրգանիզմի ծերացումը, և լավ են ազդում անթոների վրա:
Ըստ հետազոտությունների` բուլղարական պղպեղը մեկ երրորդով նվազեցնում է կրծքի չարորակ ուռուցքի զարգացումը: