.jpg)
ՀՅԴ. Պարոն Րաֆֆի Հովհաննիսյան, կա՛մ լռեցրու դրանց, կա՛մ զգույշ եղիր
ՀՅԴ նախընտրական շտաբը պատասխանել է «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ Ստյոպա Սաֆարյանի հայտարարություններին:
«Մի' արեք
Նուրբ տղա է Ստյոպա Սաֆարյանը: Նուրբ լարերից կախված: Facebook-ի իր պատին իբր քննադատում է քաղաքապետարանին` տեղադրած թուջե նստարանների թանկ գնի համար, բայց նաև նրբորեն փորձում է քար նետել Դաշնակցության ուղղությամբ: Դաշնակցությունը քաղաքական կուսակցություն է, տղա՛: Հարց ունես, հասցեատիրոջը դիմիր: Նշածդ ձեռնարկության չորս հիմնադիրներից մեկը դաշնակցական է: Հետո՞:
Երեկ էլ այս նուրբը սոցիոլոգ էր դառել: Վստահ է` իրենք ընտրություններում ձայների ճնշող մեծամասնությունն են ստանելու, բայց վստահ չէ, թե Դաշնակցությունն ու ՀԱԿ-ը կհաղթահարեն շեմը: Սրանից ավելի նուրբ պատվերի հոտ է գալիս` թող այս ուժերը չանցնեն, որ Հանրապետականը մեծամասնություն ունենա:
Հարգելի՛ պարոն Րաֆֆի Հովհաննիսյան, կա՛մ լռեցրու դրանց, կա՛մ զգույշ եղիր, վերջում քեզ են վատ վիճակի մեջ դնելու: Պատվիրատուները հայտնի են»,-ասված է ՀՅԴ շտաբի հայտարարության մեջ:
Նկատենք, որ մոտ 14 ժամ առաջ Ստյոպա Սաֆարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր.
«Հարց ՀՅԴ ընկերներին:
«Արմնյուզ» հեռուստաընկերության «Բանաձև» հաղորդման հյուր, ավագանու ՀՀԿ ցուցակի անդամ Նաիրա Կարապետյանը բազմանշանակ հայտնեց, որ Երևան քաղաքում տեղադրված գերթանկարժեք նստարանները (1 նստարանը արժե 165.000 դրամ, ինչը անպատկերացնելի թանկ է ու անհարկի ճոխություն) մատակարում է «Նիկոլ Դուման» ընկերությունը, որը կապ ունի ՀՅԴ-ի հետ: Նաիրա Կարապետյանի ակնարկն այն էր, որ նստարանները թանկ մատակարարում են, իրենք էլ թանկ գնում են, քանի որ էժան առաջարկ չկա: Վստահ եմ, որ էժան առաջարկ կլինի) կարող էր լինել, եթե մտքներին տեղ լիներ և ցանկանային այն գտնել: Բայց ՀՀԿ-ականի ակնարկի էությունն այն էր, որ եթե ինչ-որ մեկը շահում է դրանից, ապա դա ՀՅԴ-ական ընկերությունն է, քանի որ իրենք պարզապես «գնորդ են» (այլ ոչ թե ատկատչիկ):
Գնդակը ձեր դաշտում է, հարգելի ՀՅԴ-ականներ: Ի՞նչ կպատասխանեք. «Նիկոլ Դումանն» է գերշահույթներ ստանո՞ւմ` սահմանելով շուկայականից անհարկի բարձր գին, թե՞ քաղաքապատերանն է նման թիվ նկարում, իսկ իրականում ձեռքբերում այլ գնով:
Շաբաթներ առաջ «Ար» հեռուստաընկերության հաղորդման ժամանակ, որին մասնակցում էինք ես, Նաիրա Կարապետյանը, ՀՅԴ-ից Արթուր Եղիազարյանը, իմ կողմից բարձրացված այս հարցով նա այլ պատասխան տվեց (ես նշել էի, որ ըստ մասնագետների այդ նստարանները առավելագույնը կարող են արժենալ 100.000 դրամ, իսկ մեծաքանակ գնման դեպքում` ավելի էժան): Կարապետյանը մասնավորապես ասաց, որ այդ 100.000-ից դուրս մնացած գումարը` ամեն նստարանի համար շուրջ 65.000 դրամը կազմում են հարկերը (ավելացված արժեքի հարկ և այլն): Ակնհայտորեն, հիմա պատասխանը փոխվել է ու մեղադրանքը ուղղվում է ՀՅԴ-ի կողմը:
Հետաքրքիր է, ավելի քան միլիոնուկեսանոց դալանների ներկերի «թանկության» համար ո՞ւմ են մեղադրելու.... Այդ գումարով ամբողջական շենքեր ներկելու համար անհրաժեշտ Լատեքս ու նման ներկեր կարելի էր գնել...»:
Նախորդող հրապարակում՝ Ս. Սաֆարյանը կասկածում է, որ ՀՅԴ-ն և ՀԱԿ-ը կանցնեն Երևանի ավագանի