Հավաքականը Թբիլիսիից վերադարձել է փայլուն հաղթանակով
23/04/2013 21:16

Հավաքականը Թբիլիսիից վերադարձել է փայլուն հաղթանակով

Ապրիլի 20-21-ին Թբիլիսիում կայացած Մարտական թաեքվոնդոյի և կոնտակտային մենամարտերի Կովկասի 7-րդ բաց առաջնությունից Հայաստանը ներկայացնող Այկիկենդո կարատեի ֆեդերացիայի հավաքականը վերադարձել է փայլուն հաղթանակով: Հավաքականին բացարձակ առաջատարի տիտղոսը բերեցին 19 մարզիկներ՝ ապահովելով 5 ոսկե, 4 արծաթե և 10 բրոնզե մեդալ:

Ներկայացնում ենք հաղթանակած մարզիկների ամբողջական կազմը:

1-ին տեղ

Սենիկ Արզումանյան
Սմբատ Սիրավյան
Միքայել Կառավարչյան
Ռազմիկ Հակոբյան
Բենիկ Մեսրոպյան

2-րդ տեղ

Արեգ Պետրոսյան
Համլետ Սարգսյան
Սարգիս Հակոբյան
Արտակ Չոբանյան

3-րդ տեղ

Սամվել Սուքիասյան
Տիգրան Դավթյան
Օգսեն Վարդանյան
Լևոն Սաֆարյան
Էմիլ Ավետիսյան
Տիգրան Բադալյան
Արթուր Մանուչարյան
Վահան Ասատրյան
Էդմոնդ Հակոբյան
Արտյոմ Հարությունյան

Հիշեցնենք, որ սա հավաքականի երկրորդ անընդմեջ հաղթանակն է Թբիլիսիում: Նախորդ մրցաշարում մեր տղաները բացարձակ հաղթող ճանաչվեցին` նվաճելով 18 մեդալ (6 ոսկե, 6 արծաթե և 6 բրոնզե):

Հավաքականը Թբիլիսիից վերադարձել է փայլուն հաղթանակով