Տ. Բալայան. Հայաստանի ղեկավարությունը վճռական է
23/04/2013 14:49

Տ. Բալայան. Հայաստանի ղեկավարությունը վճռական է

«Մենք բազմիցս նշել ենք, որ անկախ զեկույցներից և դրանց բովանդակությունից՝ Հայաստանի ղեկավարությունը վճռական է շարունակելու ժողովրդավարական բարեփոխումների գործընթացը, քանզի դա մեր ժողովրդի գիտակցված ընտրությունն է»,- պատասխանելով Panorama.am-ի հարցին, թե ինչպես կմեկնաբանի ԱՄՆ պետքարտուղարության հրապարակած մարդու իրավունքների վերաբերյալ տարեկան զեկույցը, որը քննադատություն է պարունակում Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ, ասել է ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը:

Այս մասին հայտնում են ԱԳՆ հասարակայնության հետ կապերի վարչությունից: