Տ. Ուրիխանյան. ԲՀԿ առաջնորդը իշխանության հետ առնչություն չունի
23/04/2013 12:20

Տ. Ուրիխանյան. ԲՀԿ առաջնորդը իշխանության հետ առնչություն չունի

ԲՀԿ-ն պատրաստ է համագործակցել բոլոր այն քաղաքական ուժերի հետ, որոնց հետ չունի գաղափարական, բարոյական լուրջ հակասություններ: Լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը` հավելելով, թե համագործակցությունը պետք է բխի ժողովրդի շահերից:

«ԲՀԿ առաջնորդը իշխանության հետ առնչություն չունի»,- ընդգծեց Տ. Ուրիխանյանը:

Խոսելով մայիսի 5-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրությունների մասին` մամուլի խոսնակը նշեց, թե սա կուսակցությունների ընտրություն է, և քաղաքացին քվեաթերթիկում տեսնելու է կուսակցությունների անունները.

«Մեր ծրագիրը մյուսների ծրագրերից տարբերվում է նրանով, որ մենք ասում ենք, թե ինչ ենք անելու և ցույց ենք տալիս, թե ոնց ենք անելու»,- ասաց Ուրիխանյանը` խոստանալով, որ ԲՀԿ-ն, իրականում, քաղաքը կկանաչապատի և կլուծի այլ խնդիրներ ևս:

Տ. Ուրիխանյան. ԲՀԿ առաջնորդը իշխանության հետ առնչություն չունի