Վարդան Ղուկասյանը բերման է ենթարկվել իր մերձավորների հետ
23/04/2013 22:23

Վարդան Ղուկասյանը բերման է ենթարկվել իր մերձավորների հետ

Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանն ու նրա մերձավորները բերման են ենթարկվել ոստիկանության բաժին: Aysor.am-ի  այս տեղեկությունը հաստատեցին նաև Շիրակի մարզի դատախազությունից: Պատճառը Գյումրիում այսօր տեղի ունեցած կրակոցներն են: Վարդան Ղուկասյանը ստիպված կլինի բացատրություն տալ ոստիկանությունում:

ՀՀ ոստիկանությունից տեղեկացնում են, որ ապրիլի 23-ին Գյումրիում տեղի ունեցած հրաձգության վայրից հայտնաբերվել են արնանման հետքեր, ինքնաձիգի 4 պարկուճ, «Մակարով» ատրճանակի 3 պարկուճ և 1 կրակված գնդակ: Հրազենային վնասվածքով հիվանդանոց տեղափոխված Հարություն Խաչատրյանի բաճկոնի գրպանից հայտնաբերվել և առգրավվել է «Մակարով» ատրճանակի 1 փամփշտակալ՝ 7 փամփուշտներով: Հանցագործությունը կատարելու կասկածանքով բերման ենթարկված Կոլյա Ղուկասյանը ձերբակալված է:

Դեպքի հնարավոր ականատեսներ հայտնաբերելու նպատակով հարցաքննվել են վկաներ: Ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումներ սպանության դեպքի բոլոր հանգամանքները պարզելու նպատակով: Նախաքննությունը շարունակվում է:  

Վարդան Ղուկասյանը բերման է ենթարկվել իր մերձավորների հետ