Զ. Թադևոսյան. Սիրելի ժողովուրդ, մերժեք Հանրապետականի ցուցակը
23/04/2013 20:48

Զ. Թադևոսյան. Սիրելի ժողովուրդ, մերժեք Հանրապետականի ցուցակը

«Սիրելի ժողովուրդ, մերժեք Հանրապետականի ցուցակը: Հանրապետական կուսակցության ցուցակում ընդգրկվածները ձեր թշնամիներն են, եթե նրանք լինեին ձեր բարեկամները, քաղաքը չէին բաժանի թաղերի»,- այսօր Արաբկիրում Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավի շրջանակներում  ասաց ՀԱԿ ավագանու թեկնածու Զոյա Թադևոսյանը:

Նա ևս մեկ անգամ կրկնեց, որ իրենց համար Երևանի ավագանու ընտրությունները քաղաքական են և որ այս ընտրություններում մարդիկ ընտրելու են ոչ թե քաղաքապետ, այլ՝ ավագանի:

«Մի´ հավատացեք ՀՀԿ-ի կողմից քարոզվող այն գաղափարին, թե դուք ընտրում եք քաղաքապետ, և Տարոն Մարգարյանը լավ տղա է, այդ օրը ընտրելու եք ՀՀԿ ավագանու ցուցակը: Տարոնը պատահական դարձավ քաղաքապետ, նրան 2009-ին չեն ընտրել: Ընտրել են Գագիկ Բեգլարյանին, հետո Բեգլարյանին Դոմինգոն տարավ, բերեցին Կարեն Կարապետյանին, որը ցուցակի հինգերորդ թե վեցերորդ համարն էր: Հետո Կարեն Կարապետյանը գնաց, տեսան ցուցակում էլ հարմար մեկը չկար, որ իրենց գողանալու գործընթացը ապահովեր, բերեցին այդ խեղճ տղային, խրեցին ճահիճի մեջ: Հիմա նա մինչև կոկորդը ճահիճի մեջ խրված երիտասարդ է և ուզի-չուզի ծառայելու է այդ իշխանություններին: Նա, չհասկանալով, գուցե խելքը չի կտրում, ծառայում է այդ իշխանություններին, որովհետև 150 միլիոն դոլար քաղաքի բյուջեից ընդամենը մեկ միլիոնի տերն է դարձել, մնացածն ուտում են իր տերերը»,- ասաց Զոյա Թադևոսյանը: 

Զ. Թադևոսյան. Սիրելի ժողովուրդ, մերժեք Հանրապետականի ցուցակը