.jpg)
Օբաման շտկելու փոխարեն, հետևում է թուրքական «բերանփակոցի» քաղաքականությանը
Ամեիկայի Հայ դատի հանձնախումբն արձագանքել է նախագահ Բարաք Օբամայի` Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա ամենամյա ուղերձին, որում նախագահը, ի հեճուկս խոստումների, այդպես էլ չէր հիշատակել ցեղասպանություն բառը:
«Ցավոք, Հայոց Ցեղասպանության դատապարտման ու ոգեկոչման հարցում նախագահ Օբաման այսօր ևս որոշեց ուղղելու փոխարեն հետևել թուրքական «բերանփակոցի» քաղաքականությանը: Օբամայի հրապարակավ նահանջը թուրքական ճնշման տակ տեղի է ունենում նույնսիկ այն դեպքում, երբ նախագահն անձամբ էր խոստացել ճանաչել այդ հանցագործությունը, իսկ երկրի կառավարությունը դեռևս կես դար առաջ Հայոց Ցեղասպանությունը ճանաչել էր որպես ցեղասպանության տիպիկ օրինակ»,- ասել է Հայ հատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:
Նշվում է նաև, որ նրա մասնակցությունը թուրքական ժխտողականության ու արդարության խոչընդոտման քաղաքականությանը չի կարող կանգնեցնել հայ ժողովրդի նկատմամբ իրագործված Թուրքիայի դեռևս անպատիժ հանցագործության ճշմարիտ, ազնիվ ու համակողմանի միջազգային դատապարտումը: