Todays Zaman. Թուրքիայի առաքելությունը կրկնակի ներողություն խնդրելն է
24/04/2013 20:21

Todays Zaman. Թուրքիայի առաքելությունը կրկնակի ներողություն խնդրելն է

«Todays Zaman» պարբերականը տպագրել է հոդվածագիր Յավուզ Բայդարի (Yavuz Baydar)՝ «1915 թվական. հայերի և քրդերի հանդեպ արդարություն» խորագրով հոդվածը:

«2012 թ դեկտեմբերի վերջին Թուրքիայի վարչապետ Էրդողանը քրդերի հետ խաղաղության գործընթաց է սկսել, որը ցույց է տալիս, թե որքան խորն է թաքնված «Թուրքիայի անաչառությունը»  հասարակական գործարքների մեջ:

Երկու տարի հետո կլրանա հայերի ոչնչացման` Մեծ աղետի 100-ամյակը:

Թուրքիայի անաչառության գործիքն այն է, որ պետք է հաղթահարել արգելքը, որը կար անցյալ դարում: Այսօր` ապրիլի 24-ին, մարդիկ կհավաքվեն Ադանայում, Իզմիրում, Անկարայում, Բոդրումում, Դերսիմում, Դիարբեքիրում և Ստամբուլում: Ամեն տարի մասնակիցների թիվն ավելանում է` 2010 թ-ին 700, իսկ անցյալ տարի նրանց թիվը հասել է 3000-ի:

Խնդիրն այն է, թե արդյոք Թուրքիայի «անաչառությունը» քրդական խաղաղության գորընթացի հաջող ավարտի դեպքում կհանգեցնի՞ նրան, որ 2015 թ. Անկարան պատշաճ կերպով ներողություն խնդրի:

Ոչ ոք համոզված չէ դրանում: Հայաստանի հետ հարաբերությունները սառել են, Ադրբեջանի կողմից ճնշումները և լոբբինգն ավելանում է, իսկ մշակույթի հարցում «ապաշխարության» բացակայություն է տիրում, և այս բոլորը հոռետեսության պատճառ են դարձել:

Թուրքիայի իրական առաքելությունը կրկնակի ներողություն խնդրելն է` մեկը ողբերգության, մյուսն էլ մերժման համար»:

Todays Zaman. Թուրքիայի առաքելությունը կրկնակի ներողություն խնդրելն է