.jpg)
The Cap Times. Պետք է կոտրել 20-րդ դարի 1-ին ցեղասպանության լռության պատը
«The Cap Times» պարբերականը տպագրել է Լյուսի Կլեմենցի` «Կոչ են անում ԱՄՆ-ին ճանաչել 1915 թ Հայոց ցեղասպանությունը» վերնագրով հոդվածը:
«1915 թ Ապրիլի 24-ին Օսմանյան կայսրությունը սկսել է հայ քրիստոնյա ժողովրդի համակարգված ոչնչացումն և արտաքսումը: Մեկ ու կես միլիոն հայ է սպանվել ցեղասպանության ընթացքում: Դրանից հետո անցել է 98 տարի` տարիներ, որոնք ներառել են` Հոլոքոստի, Կամբոջիայի, Ռուանդայի և Բոսնիայի ցեղասպանությունների մութ սարսափները:
Ու դեռ լռության պատը շրջապատում է 20-րդ դարի առաջին ցեղասպանությանը` պատ, որը կառուցվել է Թուրքիայի շարունակական մերժողական քաղաքականության արդյունքում:
Թեև մի շարք երկրներ, այդ թվում` Ֆրանսիան և Կանադան, ինչպես նաև ԱՄՆ նահանգների մեծ մասը, պաշտոնապես ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, ԱՄՆ կառավարությունը, չնայած Օբամային տված խոստումներին, չի ճանաչում այն:
Պետք է պայաքարել Հայոց ցեղասպանության ճանաչման համար: Չնայած անհատական ջանքերը փոքր են, միասին կարող ենք կոչ անել կոտրել լռության պատը»: