.jpg)
Քաղավիացիայի երկու մեքենաները կհանվեն աճուրդի
Վաղը կառավարության նիստի օրակագրում ընդգրկված է ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը «ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված 2 միավոր տրանսպորտային միջոցը դասական աճուրդով օտարելու վերաբերյալ որոշման նախագիծ:
Հանձնարարվում է ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` աճուրդը կազմակերպել և անցկացնել սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում: Աճուրդի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ վարչության պաշտոնական և www.azdarar.am կայքերում տեղադրել ընդհանուր տեղեկություններ գույքի, աճուրդի անցկացման պայմանների, ժամկետների, գույքի արժեքի որոշման հետ կապված վճարների մասին:
Առաջին աճուրդի ժամանակ չվաճառված գույքի վաճառքի նպատակով կազմակերպել նոր աճուրդներ, ընդ որում, յուրաքանչյուր հերթական աճուրդի ժամանակ գույքի վաճառքի մեկնարկային գինը նվազեցվում է վերջին աճուրդի մեկնարկային գնի 20 տոկոսի չափով:
Մեկնարկային գինը Գազ 3102-121-ի համար 111ՏՏ60 պետհամարանիշ, 2006 թ.-ի արտադրության, սահմանվել է 1 542 000 դրամ, իսկ Գազ 3102-121 090ԼԼ50, պետհամարանիշ, դարձյալ 2006 թ.-ի արտադրության, սահմանվել է 1 628 000 դրամ: