.jpg)
Լինեկեր. «Բավարիան» Գվարդիոլայի կարիքը չունի»
«Բարսելոնի» և Անգլիայի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին հարձակվող Գարի Լինեկերն իր կարծիքն է հայտնել Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի «Բավարիա»-«Բարսելոն» խաղի վերաբերյալ:
«Ինձ թվում է, որ «Բավարիան» Գվարդիոլայի ծառայությունների կարիքը չունի, իսկ ահա «Բարսելոնը», ընդհակառակը, նրա կարիքը շատ է զգում,- հայտարարել է Լինեկերը «Al Jazeera» հեռուստաալիքին տված հարցազրույցում:- Գերմանական թիմն առանց այդ էլ շատ լավ է խաղում»:
Ինչպես հայտնի է, իսպանացի մասնագետը, ով «Բարսելոնը» գլխավորել է 2008-2012 թթ., հաջորդ մրցաշրջանում կգլխավորի մյունխենյան թիմը: