.jpg)
Բոստոնի ահաբեկչությունից հետո ռուս-ամերիկյան հարաբերությունները կլավանան
ԱՄՆ դիվանագետները ժամանել են Դաղստան՝ Բոստոնի ահաբեկչության ռուս-ամերիկյան համատեղ քննությանը մասնակցելու նպատակով:
Բոստոնում տեղի ունեցած ահաբեկչությունը կարող է ամրապնդել Ռուսաստանի և ԱՄՆ-ի համագործակցույթունը՝ ահաբեկչության դեմ պայքարի հարցում: Այս մասին հաղորդում է ria.ru-ն:
Մոսկվայում ԱՄՆ դեսպանությունն ավելի վաղ հայտարարել է, որ ռուսական կողմը, ահաբեկչության ուսումնասիրության հարցում, արդեն իսկ օգնություն է ցուցաբերում Հետաքննությունների դաշնային բյուրոյին:
Մոսկվայում ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչները Ցարնաև եղբայրների ծնողների հետ քննարկել են նրանց՝ ԱՄՆ տեղափոխվելու հարցը: Բանակցույթունների արդյուքում նրանք համաձայնել են տեղափոխվել:
Ավելի վաղ ԱՄՆ մասնագետներին իրենց օգնույթունն են առաջարկել նաև Դաղստանի քննիչները: ԱՄՆ քննիչների տվյալներով՝ Թամերլան Ցարնաևը 2012 թ. սկզին այցելել է Ռուսաստան, մի քանի օր անցկացրել է Չեչնիայում ու Դաղսստանում:
Նախորդող հրապարակումներ՝ Ջոհար Ցարնաևին պաշտոնապես մեղադրանք է առաջադրվել
«Մամ, ես սիրում եմ քեզ». Թամերլան Ցարնաևը վերջին անգամ զանգահարել է մորը
Բոստոնյան ողբերգություն. Մեր հայ ծանոթը վաղուց էր ասում` հետևեք տղաներին