.jpg)
Թուրք պետական գործիչները օրինակ պետք է վերցնեն թուրք մտավորականներից
«Ուշ թե շուտ Թուրքիան ճանաչելու է Հայոց Ցեղասպանությունը. չեն կարող անվերջ ստել ու կեղծել»: Այսօր Ծիծեռանակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրուցյում ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
Նա հիշեցրեց, որ 10-15 տարի առաջ Թուրքիայում ընդհանրապես չէին խոսում Ցեղասպանության մասին, իսկ այսօր խոսում են, մտավորականները հարցը շոշափում են:
Է. Շարմազանովը նաև կարծիք հայտնեց, որ Հայաստանը, Արցախը, Սփյուռքը չպետք է կենտրոնանան միայն 2015 թ-ի վրա. պայքարը պետք է լինի հանուն և ոչ թե ընդդեմ: Պետք է պայքարել հանուն մարդու իրավունքների, որպեսզի նման հանցագործություններ չկրկնվեն: Սակայն այսօրվա Թուրքիայի պահվածքը Է. Շարամազանովին լավատեսություն չի ներշնչում. Նա կարծում է, որ երկու տարի անց Թուրքիայի քաղաքական վերնախավի մտածողության մեջ ինչ-որ բան դժվար թե փոխվի:
ԱԺ փոխնախագահը շեշտեց, որ Թուրքիայի պետական գործիչները պետք է օրինակ վերցնեն թուրք մտավորականներից, ովքեր ձեռնարկել են ներողության շարժումը և ովքեր կարողացան հաշտվել իրենց պատմության մութ էջերի հետ: