.jpg)
Հովիտի գյուղապետի լիազորությունները կդադարեցվեն
Վաղը` ապրիլի 25-ին կառավարության նիստի օրակարգում ընդգրկված է ՀՀ Շիրակի մարզի Հովիտի գյուղական համայնքի ղեկավարի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու, համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն նշանակելու, անցկացնելու և ընտրության նախապատրաստման ու անցկացման ծախսերը ֆինանսավորելու մասին որոշման նախագիծ:
Նախատեսվում է վաղաժամ դադարեցնել Շիրակի մարզի Հովիտի գյուղական համայնքի ղեկավար Սամվել Պետրոսյանի լիազորությունները, 40-օրյա ժամկետի վերջին կիրակի օրը նշանակել արտահերթ ընտրություն:
Հովիտի համայնքի ղեկավարի ընտրությունների անցկացման համար նախատեսվում է տրամադրել 675618.8 դրամ: