.jpg)
Ֆրեզնոն ընդունել է Արցախի անկախությունը
Ֆրեզնոն առաջին քաղաքն է դարձել Կալիֆորնիայի նահանգում, որ պաշտոնապես ճանաչել է Արցախի անկախությունը: Այս որոշման համաձայն` ԼՂՀ-ն հայերի պատմական և էթնիկ հայրենիքն է, որ գտնվում է Հայաստանի և Ադրբեջանի սահմանների միջև:
Նախաձեռնության հեղինակ Անդրեաս Բորգեսը նշել է, որ իրենց նպատակը մեկն է` կոչ անել հնարավորինս շատ նահանգներում ճանաչել Արցախի անկախությունը: Նա նաև հույս հայտնել, որ Սակրամենտոյի շրջանը կլինի հաջորդը:
ԱՄՆ-ում Արցախի ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը նշել է, որ այս որոշումը քայլ է` ուղղված տարածաշրջանում կայունության հաստատման ուղղությամբ ջանքերի համախմբմանը, ինչպես նաև` ժողովրդավարության և տնտեսության բարգավաճմանը: