Մայիսի 5-ը նշվելու է հարկադիր կատարողի օր
24/04/2013 20:41

Մայիսի 5-ը նշվելու է հարկադիր կատարողի օր

Մայիսի 5-ը նշվելու է որպես հարկադիր կատարողի օր: Այս մասին որոշման նախագիծը ներառվածը է վաղվա՝ կառավարության նիստի օրակարգում:

«Հայաստանի Հանրապետության հարկադիր կատարողի օրը նշելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ 1998թ. մայիսի 5-ին ընդունվել են դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության գործունեությունը կարգավորող երկու հիմնական օրենքները՝ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» և «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքները և սկսած հիմնադրման պահից ծառայությունում ավանդաբար այդ օրը նշվում է՝ որպես ծառայության ստեղծման օր։

Արդարադատության նախարարությունն անհրաժեշտ է համարում այդ օրը նաև պաշտոնապես սահմանել՝ որպես հարկադիր կատարողի օր:
 

Մայիսի 5-ը նշվելու է հարկադիր կատարողի օր