Ժիրինովսկի. Ամբողջ աշխարհը պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը
24/04/2013 19:46

Ժիրինովսկի. Ամբողջ աշխարհը պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը

Ռուսաստանի Լիբերալ-Դեմոկրատական կուսակցության առաջնորդ, Պետդումայի նախկին փոխխոսնակ Վլադիմիր Ժիրինովսկին բազմիցս անդրադարձել է Հայոց ցեղասպանությանը և հանդես եկել այդ հանցագործությունը դատապարտող հայտարարություններով:

Այսպես, Մոսկվայում կազմակերպված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումներից մեկի ընթացքում Ժիրինովսկին հայտարարել է, որ իրենք Ռուսաստանի Պետդումայում Հայոց ցեղասպանության ճանաչման օրինագծի ընդունման նախաձեռնողներից են եղել:

Նա նշել է, որ ամբողջ հայկական սփյուռքը պետք է նպաստի աշխարհում Հայոց ցեղասպանության վերաբերյալ ճշմարտության տարածմանը և միջազգային ասպարեզում հասարակական կարծիքի ձևավորմանը:

«Պետք է ամեն ինչ անել, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ամբողջ աշխարհը, ամբողջ Եվրոպան ճանաչի Հայոց ցեղասպանությունը և բարձրացվի հայերին փոխհատուցելու հարցը»,- ասել է Վ. Ժիրինովսկին:

Հայկական հեռուստաընկերություններից մեկին տված հարցազրույցում անդրադառնալով Հայոց ցեղասպանությանը Լիբերալ-Դեմոկրատական կուսակցության առաջնորդը նշել է, որ հենց ապրիլի 24-ին` Ստամբուլում հայոց մտավորականների ջարդերից սկսվեց Հայոց ցեղասպանությունը:

«Ես կարծում եմ, որ  միջազգային հանրությունը կընդունի հայերի ցեղասպանությունը և այդ փաստի հիման վրա Թուրքիային չեն ընդունի Եվրամիություն»,- ասել է Ժիրինովսկին:
 

Ժիրինովսկի. Ամբողջ աշխարհը պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը