.jpg)
Ա. Մանուկյան. 100-րդ տարելիցին ընդառաջ պետք է ստեղծել օրինական իշխանություն
Առաջին բանը, որ հայը պիտի անի ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ, դա ուժեղ ու օրինական իշխանություն ստեղծելն է: Այս մասին Aysor.am-ի հետ զրույցում ասաց ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանը:
Մանուկյանն ընդգծեց, որ Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը դանդաղեց հենց այն պահին, երբ մեր իշխանությունը համաձայնեց հայ-թուրքական արձագնագրույուններում ընդգրկել պատմաբանների վերաբերյալ կետը:
«100-րդ տարելիցին ընդառաջ երկու կարևորագույն հարցերը, որ պետք է լուծենք հենց օրինական իշխանության ստեղծումն է ու պատմաբանների հանձնաժողովին վերաբերող հարցը վերջնականապես փակելը»,- ասաց պատգամավորն ու հավելեց.
«Մինչև ցեղասպանության 100-րդ տարելից մենք մեր մասով ամեն բան կանենք, որ ձևավորվի այդ օրինական ու պահանջատեր իշխանությունը»:
Այսօր Ծիծեռնակաբերդի հուշահամալիր հարգանքի տուրք մատուցելու էին եկել նաև ՀԱԿ պատգամավոր Գագիկ Ջհնգիրյանը, Ավագանու ընտրություններում ՀԱԿ առաջին համար Վահագն Խաչատրյանը: Նշենք, որ Լևոն Տեր-Պետրոսյանը բացակայում էր: