Ա. Ռազուվաև. Թուրքիային, առանց ցեղասպանությունը ճանաչելու, չեն ընդունի ԵՄ
24/04/2013 15:08

Ա. Ռազուվաև. Թուրքիային, առանց ցեղասպանությունը ճանաչելու, չեն ընդունի ԵՄ

«Թուրքիան մինչ այսօր չի մեղանչել 1915թ.-ի Հայոց ցեղասպանության իրականացման համար, երբ շատ կարճ ժամանակահատվածում ոչնչացվել է 1.5 միլիոն հայ»,- անդրադառնալով 1915 թ.-ին Օսմանյան Թուրքիայում իրականացված Հայոց ցեղասպանությանը նշել է «Ալպարի» վերլուծական կենտրոնի ղեկավար Ալեքսանդր Ռազուվաևը:

Նրա խոսքով՝ աշխարհի քաղաքակիրթ երկրների մեծ մասը, այդ թվում՝ Ռուսաստանը,  ճանաչել է Հայոց ցեղասպանության փաստը. «Թուրքիան, սակայն, որը մեծ մեղք ունի Հայաստանի առջև, չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը և այդ պետության համար այդ դիրքորոշումը սկզբունքային հարց է»,- նշել է Ա. Ռազուվաևը:

Ըստ նրա՝ հայերը աշխարհի հնագույն ազգերից մեկն է, ով մեծ ներդրում է ունեցել Ռուսական կայսրության և Խորհրդային Ռուսաստանի զարգացման գործում` ռազմական, մտավոր և բազմաթիվ այլ ոլորտներում:

«Այսօր այս ազգը մեծ դերակատարում ունի բիզնեսում, գործարար աշխարհում և շախմատում»,- ասել է վերլուծական կենտրոնի ղեկավարը:

Նրա խոսքով՝ Հայաստանը, որպես Ռուսաստանի ռազմավարական դաշնակից ուժեղ դիրքեր ունի Կովկասում և Թուրքիան չի փորձի կրկնել ցեղասպանությունը:

Ռազուվաևը նշել է, որ Թուրքիային առանց Հայոց ցեղասպանությունը ճանաչելու չեն ընդունի ԵՄ-ը և չեն դասի քաղաքակիրթ երկրների շարքին:

«Եթե քո ձեռքերը արյունոտ են, ապա դու տեղ չունես քաղաքակիրթ երկրների կողքին»,- նշել է Ա. Ռազուվաևը: 

Ա. Ռազուվաև. Թուրքիային, առանց ցեղասպանությունը ճանաչելու, չեն ընդունի ԵՄ