.jpg)
Նախագահն այցելեց Ծիծեռնակաբերդ
Նախագահ Սերժ Սարգսյանը քիչ առաջ այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Նախագահը ծաղկեպսակ դրեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, ծաղիկներ՝ անմար կրակի մոտ:
Ինչպես Ծիծեռնակաբերդից հաղորդում է Aysor.am-ի թղթակիցը՝ Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ն հոգեհանգստի կարգ մատուցեց՝ ի հիշատակ զոհերի:
ՀՀ Նախագահին ուղեկցում են նաև վարչապետ Տիգրան Սարգսյանը, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, առաջին տիկին Ռիտա Սարգսյանը, Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, այլ նախարարներ ու պատգամավորներ, Երևանի քաղաքապետը: