Տեր-Պետրոսյանը վատառողջ է. Նա Ծիծեռնակաբերդ չի գնացել
24/04/2013 14:51

Տեր-Պետրոսյանը վատառողջ է. Նա Ծիծեռնակաբերդ չի գնացել

Մ. Սարյանի արձանի մոտից  դեպի Ծիծեռնակաբերդ մեկնարկած Հայ Ազգային Կոնգրես կուսակցության երթին ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը  չի մասնակցել, քանի որ, ինչպես Վահագն Խաչատրյանն ասաց լրագրողներին, վատառողջ է: Առաջին նախագահի փոխարեն  երթին  մասնակցել է նրա կինը` Լյուդմիլա Տեր-Պետրոսյանը:

Նշենք, որ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին   ՀԱԿ-ից ծաղիկներ են  դրել Արամ Մանուկյանը, Վահագն Խաչատրյանը, Գագիկ Ջհանգիրյանը և այլք:

Տեր-Պետրոսյանը վատառողջ է. Նա Ծիծեռնակաբերդ չի գնացել