.jpg)
Հայկական մշակութային «սպիտակ ջարդը» Թուրքիայում շարունակվում է առ այսօր
Տարբեր փորձագետների կարծիքով, ցեղասպանություն եզրի մեջ պետք է ընգրկվի և նրա անբաժան մասը կազմի «մշակութային ցեղասպանություն» հասկացությունը:
Մշակութային ցեղասպանությունը` էթնոցիդը որոշակի քաղաքականություն է, որը միտված է ոչնչացնելու առանձին խմբի ինքնությունը`ոչ պարտադիր ֆիզիկապես ոչնչացնելով այն:
Ցեղասպանագետ Փամելա Դե Կոնդապան նշում է, որ մշակութային ժառանգության ոչնչացումը նշանակում է ժողովրդի, որպես ամբողջականություն, ինքնության վերացում:
Խմբի անդամների ֆիզիկական բնաջնջումից հետո նրա թողած նյութական ժառանգությունը`պատմական հուշարձանները, հոգևոր կառույցները, գերեզմանոցները լեգիտիմության աղբյուր են հանդիսանում պատմական պահանջատիրության պարագայում:
Հայկական մշակութային «սպիտակ ջարդը» Թուրքիայում շարունակվում է առ այսօր: