.jpg)
Բեն Աֆլեկը մի քանի օր կապրի աղքատության շեմից ցածր
Ամերիկացի օսկարակիր դերասան Բեն Աֆլեկը համաձայնել է ապրել մի քանի օր օրեկան ընդամենը 1.5 դոլարով, որպեսզի ուշադրություն գրավի աղքատության շեմից ցածր ապրող մարդկանց հոգսերի վրա:
Mk.ru-ի փոխանցմամբ՝ Աֆլեկը միացել է «Միջազգային աղքատության շեմ» ակցիային, իսկ փորձը տեղի կունենա ապրիլի 29-ից մայիսի 3-ը:
Ակցիային մասնակցող մարդիկ ցանկանում են պարզել, թե ինչ դժվարությունների հետ է բախվում 1.4 միլիարդ մարդ:
Նշվում է, որ ակցիային կմասնակցի մոտ 15.000 մարդ: