Ա. Մուսինյանը վստահ է` մայիսի 5-ից հետո ՀՀԿ-ն քաղաքապետ չի ունենալու
25/04/2013 13:56

Ա. Մուսինյանը վստահ է` մայիսի 5-ից հետո ՀՀԿ-ն քաղաքապետ չի ունենալու

Բոլոր ոչ իշխանական կուսակցությունների հետ ներկայում տարբեր հարթություններում ընթանում են տարբեր ձևաչափերով կոնսուլտացիաներ, բանակցություններ: Լրագրողների հետ հանդիպմանը, խոսելով մայիսի 5-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրությունների մասին, ասաց ՀԱԿ մամուլի խոսնալ Արման Մուսինյանը:

Նա նշեց, որ իրենք այդ քննարկումների արդյունքում փորձելու են ընտրությունները վերահսկելու լծակներ ստեղծել. «Մենք ուզում ենք քաղաքը վերցնել ՀՀԿ-ի հանցավոր ձեռքերից»,- ասաց Ա. Մուսինյանը և հավելեց, թե քաղաքական ուժերի հետ նշյալ երկու կետի վերաբերյալ էլ փոխընմբռնում կա:

Մամուլի խոսնակը, ի պատասխան հարցին, թե ԲՀԿ-ն ոչ իշխանական ու՞ժ է, ասաց, թե իշխանական չէ և ինչպես ՀԱԿ համագումարի ժամանակ Լևոն Տեր-Պետրոսյանն էր ասել, Մուսինյանը ևս որպես հիմնավորում օրինակ բերեց նախագահական ընտրություններին ԲՀԿ-ի կողմից Սերժ Սարգսյանին չսատարելը, երդմնակալությանը չմասնակցելը և այլն:

«Մայիսի 5-ից հետո, ես վստահ եմ, որ ՀՀԿ-ն քաղաքապետ չի ունենալու: ՀԱԿ-ը պատրաստ է ներդնել ամեն ինչ, որպեսզի ՀՀԿ-ի ձեռքից վերցնի Երևանը»,- ասաց նա` հավելելով, թե ՀՀԿ-ի հանդեպ ատելությունը կրում է տոտալ բնույթ:

Ինչ վերաբերում է Ավագանու ընտրություններում ՀԱԿ-ի հնարավարութուններին, ապա Մուսինյանն այն բարձր գնահատեց, ապա շարունակեց. «Եթե իհարկե ՀՀԿ-ն չկեղծի ընտրությունների արդյունքները»:

Ա. Մուսինյանը վստահ է` մայիսի 5-ից հետո ՀՀԿ-ն քաղաքապետ չի ունենալու