.jpg)
«Արմավիայի» տեղի համար դեռ ոչ ոք քաղավիացիա չի դիմել
Այս պահի դրությամբ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը «Արմավիայի» կողմից նախկինում շահագործվող օդային ուղղությունները շհագործելու համար որևէ ավիաընկերությունից դիմում չի ստացել: Այս մասին Aysor.am-ի հետ զրույցում ասաց քաղավիացիայի մամուլի քարտուղար Նելլի Չերչինյան:
«Չնայած դիմումներ դեռևս չկան, բայց պիտի ասեմ, որ այդ օդային ուղղություններն, այնուամենայնիվ բաց չեն մնում ու ոչ մի թռիչք չի հետաձգվում: Պարզապես դրանք օգտագործում են օտարերկրյա ավիաընկերությունները»,- ասաց Նելլի Չերչինյանն ու ավելացրեց, որ այս օրերին անգամ բացվել են նոր ուղղությամբ թռիչքներ.
«Նոր թռիչք կա Բելգրադի ուղղությամբ: Այն բացվել է քաղաքացիների պահանջարկի արդյունքում»:
Նշենք, որ ապրիլի 22-ին լրացել է «Արմավիայի» և ՀՀ Կառավարության միջև պայմանագրի ժամկետը, որով ավիաընկերությանը բացառիկ իրավունքով հանձնվել էին օդային որոշ ուղղություններ: