Արոնյանը միավորը կիսեց Գելֆանդի հետ
25/04/2013 20:47

Արոնյանը միավորը կիսեց Գելֆանդի հետ

Ֆրանսիայում ընթացող Ալյոխինի հուշամրցաշարի 5-րդ տուրում Լևոն Արոնյանը միավորը կիսեց Բորիս Գելֆանդի հետ: Ոչ-ոքի արդյունք գրանցվեց նաև Ադամս-Վիտյուգով պարտիայում:

Մյուս հանդիպումներն արդյունավետ ելք ունեցան: Աշխարհի չեմպիոն Վիշվանաթան Անանդը պարտության մատնեց Դին Լիրենին, Վաշիե-Լագրավն առավելության հասավ Պյոտր Սվիդլերի նկատմամբ, իսկ Ֆրեսինեն հաղթեց Կրամնիկին:

Այսպիսով` 5-րդ տուրից հետո Վաշիե-Լագրավը 3,5 միավորով միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը: 3-ական միավոր են վաստակել Բորիս Գելֆանդը, Լևոն Արոնյանը, Մայքլ Ադամսը և Լորեն Ֆրեսինեն: Վիշի Անանդն իր ակտիվում ունի 2,5, Դին Լիրեն, Վլադիմիր Կրամնիկն ու Նիկիտա Վիտյուգովը` 2-ական միավոր: Պյոտր Սվիդլերը 1 միավորով շարունակում է եզրափակել մրցաշարային աղյուսակը:

Արոնյանը միավորը կիսեց Գելֆանդի հետ