.jpg)
Նոր կառավարության հարցը չի քննարկվել
Կուսակցության ղեկավար մարմինը քննարկել է նախընտրական քարոզարշավի հետ կապված հարցերը, ընթացիկ խնդիրներն ու դրանց կարգավորման ուղիները: Անդրադառնալով քիչ առաջ ավարված ՀՀԿ Գործադիր մարմնի նիստին` Aysor.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
Հարցին, թե արդյոք քննարկվե՞լ է կառավարության կազմի կամ թեկնածուների հարցը, Շարմազանովը նշեց, որ այդ հարցով որևէ քննարկում չի եղել:
Է. Շարմազանովը նաև հավելեց, որ ՀՀԿ-ն իրենից կախված ամեն ինչ անելու է` ընտրական պրոցեսները ժողովրդավարական չափանիշներին համահունչ անցկացնելու համար: