.jpg)
Գրիպ. Հակաբիոտիկներ չի կարելի օգտագործել
Հանրապետությունում գրիպի առումով իրավիճակը հանգիստ է, սակայն առանձին դեպքեր դեռևս առկա են: Մրսած և գրիպով հիվանդներին ՀՀ առղջապահության նախարարության հիգենիկ, հակահամաճարակային տեսչության գլխավոր մասնագետ Լիանա Թորոսյանը խորհուրդ է տալիս դիմել բժշկի, չզբաղվել ինքնաբուժմամբ:
Իսկ այն հիվանդները, ովքեր ջերմություն ունեն, ջարդվածության և թուլության զգացողություն ու համառորեն բժշկի չեն դիմում, Լիաննա Թորոսյանը խոհուրդ է տալիս շատ հեղուկներ օգտագործել, անտիգրիպին և այլ դեղամիջոցներ, կարելի է նաև ջերմիջեցնող դեղամիջոցներ:
Մասնագետը նաև փոխանցեց, որ եթե հիվանդներն ունեն սրտի քրոնիկ հիվանդություն, երիկամային խնդիրներ, ապա շատ հեղուկները հակացուցված են:
Լ. Թորոսյանը միանաշանակ արգելեց հակաբիոտիկների օգտագործումը՝ նշելով, որ այս դեպքում «հոնքը ուղղելու փոխարեն, աչքն էլ կհանեք». Հակաբիոտիկները մանրէի դեմ են գործում, իսկ գրիպի հարուցիչը վիրուս է, հակաբիոտիկները չեն ազդում վիրուսի վրա:
«Արդեն օրգանզիմում կա պրոցես, իսկ հակաբիոտիկներով ևս մեկ անգամ ճնշում ենք օրգանզիմի իմուն համակարգը, պաշտպանական ռեակցիաները, ճնշում ենք աղիների նորմալ միկրոֆլորան: Եթե օրգանիզմում վիրուս կա, իր գործը կանի: Հակաբիոտիկներ չի կարելի գրիպի ժամանակ ընդունել»,- շեշտեց Լիաննա Թորոսյանը: